10/06/2014 14:00
Քառյակը հրապարակեց 12 կետանոց պահանջագիրը
«Սա չորս ուժերի աշխատանքային նիստն է, երկար ժամանակ աշխատում էինք այս նիստի վրա, և հիմա ներկայացնում ենք մեր աշխատանքը»,- քառյակի առաջին ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Ժողովրդի պահանջին համարժեք չեն իշխանությունների քայլերը: Քառյակը համոզված է, որ անհապաղ կիջոցառումներ են անհրաժեշտ»,- ասաց Ռ. Հակոբյանը՝ ներկայացնելով տասներկու կետից բաղկացած պահանջագիրը:
Քառյակի 12 պահանջներն են՝
1. Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի վերացում, գումարների հետվերադարձ.
2. Տեսանկարահանող սարքերի հանում, տուգանքների մեղմացում.
3. Շահութահարակերի դրույքաչափերի նվազեցում.
4. Կրկնապատկել գյումթերքի արտադրությունը.
5. Գյուղատնտեսական վարկերը արտարժութայինից վերածել դրամայինի.
6. «Նաիրիտ» գործարանի վերագործարկում, աշխատակիցների աշխատավարձերի վճարում.
7. Բացառում «Որտան» ՀԷԿ-ի գույքի վաճառքը, մասնավորեցում.
8. Տրանսպորտային ուղեվարձի բարձրացման բացառում.
9. Մենաշնորհների դեմ օրենսդրական փաթեթի ընդունում.
10. Հարյուր տոկոսանոց համամասնական համակարգի անցում.
11. Ընդդիմության մասին օերնսդրական փաթեթի ընդունում, տալ լիազորություններ ընդդիմությանը
12. Չստարոգրել որևէ միջազգային պայմանագիրը, որը կվնասի Արցախին:
«Կլինի համապետական հանրահավաք, որտեղ կամփոփվի կատարվածը»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Նախորդող հրապարակում՝ Քառյակը վաղը կներկայացնի 12 կետից բաղկացած պահանջագիրը