11/06/2014 09:21
«Հրաշալի քառյակը» կրկին իմիտացիա է անում. Ալեն Սիմոնյան
«Վաղուց պարզ է, որ ոչ իշխանական անվանող միավորումը որևէ կապ չունի հասարակության և քաղաքացուն հուզող հարցերի հետ»,- կառավարությանը քառյակի ներկայացրած 12 կետերին առնչվող «Ժամանակի» հարցին ի պատասխան ասել է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը:
«Հրաշալի քառյակի» հայտարարած՝ մինչև աշուն դադարը այն իմիտացիայի շարունակությունն է, երբ սկսվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ կապված գործընթացը, երբ թիրախը վերացվեց, մնացին անգործ»,- ասել է նա: