12/06/2014 12:27
Արցախում մարտական հենակետում զինվորի մահվան գործով կա ձերբակալված
ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանի մահվան գործով կա ձերբակալված: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նրա խոսքով՝ զինվորի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով՝ անզգուշությամբ մարդու մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի հիմքով:
Կատարվում է նախաքննություն:
Նախորդող հրապարակում՝ Մարտական հենակետում զինվոր է զոհվել