12/06/2014 09:55
Ոչ իշխանական ուժերի ներկայացրած պահանջագրում ընդունելի կետեր կան. Վարչապետ
Երեկ ԱԺ-ում «Հայկական Ժամանակի» թղթակցի հարցերին ի պատասխան, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ 4 ոչ իշխանական ուժերի կողմից իշխանություններին ներկայացրած պահանջների մեջ իրենց համար կան ընդունելի կետեր, և մի մասը կբավարարվի։
«Ես դրան (12 կետերին-խմբ.) կանդրադառնամ անպայման։ Մասամբ, կան կետեր, որոնց հետ կարելի է համաձայնել։ Ինչ մնում է բավարարելուն, չեմ կարող ասել՝ կեսը, թե ինչքան կբավարարենք, գուցե կեսից ավելին բավարարենք, կմտածենք»,- ասել է նա։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ պահանջները չբավարարելու դեպքում կպահանջեն իր հրաժարականը, Աբրահամյանն արձագանքել է. «Իրենց պետք է հարցնեք, իրենք են որոշում»: