GSP+ ռեժիմի տրամադրումը լուրջ խթան է հայկական արտադրողների համար. Նախագահ

12/06/2014 17:38

GSP+ ռեժիմի տրամադրումը լուրջ խթան է հայկական արտադրողների համար. Նախագահ


Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի Հանրապետության Նախագահ Հայնց Ֆիշերն այսօր Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատում մասնակցել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:

Զրուցակիցները կարևորել են հայ-ավստրիական առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, վստահություն հայտնել, որ այդ առումով Հայաստանի Նախագահի այցի շրջանակներում անցկացվող հայ-ավստրիական տնտեսական համաժողովը մեծ նշանակություն կունենա և օգտակար կլինի երկու երկրների գործարարների միջև շփումները խթանելու, համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլը գոհունակությամբ են նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշներն աստիճանաբար բարելավվում են, սակայն, նրանց համոզմամբ, այդուհանդերձ համագործակցության առևտրատնտեսական ուղղությունը խթանման լուրջ կարիք ունի:

Հայաստանի և Ավստրիայի Նախագահները ողջունել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովը և իրենց ողջույնի խոսքում հաջողություններ մաղթել համաժողովի աշխատանքներին՝ ի նպաստ երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-ավստրիական տնտեսական համաժողովում ելույթ է ունեցել.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ Ֆիշեր,
Մեծարգո՛ պարոն Լայթլ,
Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ, որ իմ այցը բարեկամ Ավստրիա նշանավորվում է հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացմամբ: Այս միջոցառման մեկնարկը տրվում է իմ և Ավստրիայի Նախագահ պարոն Ֆիշերի բարձր հովանու ներքո, քանզի մենք երկուստեք առանձնակի կարևորում ենք մեր երկրների միջև գործարար կապերի ամրապնդումն ու տնտեսական համագործակցության զարգացումը: Շատ ուրախ եմ, որ այստեղ ներկա է նաև Ավստրիայի տնտեսական պալատի հարգարժան նախագահ պարոն Լայթլը:

Նմանօրինակ ներկայացուցչական ֆորումները ոչ միայն առևտրա-տնտեսական հարաբերությունները խթանելու միջոց են, այլ նաև կարևոր հարթակ՝ երկխոսության և փոխճանաչողության համար: Շատ կարևոր է, որ այս սրահում ներկա գործարարության ամենատարբեր ոլորտներ ներկայացնող հայ և ավստրիացի գործարարներն իրար լավ ճանաչեն:

Ողջունելի է, որ վերջին շրջանում մեր երկրների միջև կրկին նկատվում է առևտրատնտեսական համագործակցության աշխուժացում: Ինչպես պարոն Նախագահն ասաց, մինչև 2008թ. մենք ունեինք շատ ավելի լավ ծավալներ և ցուցանիշներ, քան այսօր, բայց, փառք Աստծո, երկու տարի առաջ նորից սկսվեց աճ: Աճի այսօրվա տեմպերը մեզ հույս են ներշնչում, որ տեսանելի ապագայում կհաղթահարենք այդ ցուցանիշները, թեև ես համոզվածությամբ եմ ասում, որ այն չի արտացոլում մեր համագործակցության ողջ ներուժը: Ես վստահ եմ, որ թե՛ Ավստրիայում, թե՛ Հայաստանում կան բազմաթիվ ապրանքներ և ծառայություննր, որոնք կարող են մեծ պահանջարկ վայելել Ավստրիայի և Հայաստանի շուկաներում: Ես դրանում մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում: Երկկողմ առևտրի մակարդակը ցածր է, իսկ շրջանառվող ապրանքատեսակները՝ սահմանափակ: Ուստի, ես կուզենայի հորդորել ինչպես այս համաժողովի մասնակիցներին, այնպես էլ համապատասխան մեր պետական կառույցներին՝ լինել նախաձեռնող նոր տնտեսական ծրագրեր կյանքի կոչելու հարցում: Այս ուղղությամբ կարևոր առաքելություն ունի Հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովը, որի 6-րդ նիստը գումարվեց Երևանում այս տարվա ապրիլին:

Այս գործարար համաժողովին Հայաստանից մասնակցում է ավելի քան 30 ընկերություն, որոնք ներկայացնում են էլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, գյուղատնտեսության և սննդի վերամշակման, զբոսաշրջության և ֆինանսական ծառայությունների ոլորտները: Վերջիններիս ներկայությունը, իհարկե, պատահական չէ. նշված ոլորտներում Հայաստանին հաջողվել է կուտակել համագործակցության լավ ներուժ:

Հայաստանը, ուր հնագետների պնդմամբ գինեգործությունը հազարամյակների ավանդույթներ ունի, իսկ ոսկեգործությունն ու գորգագործությունը դարձել են ազգային այցեքարտ, այսօր արդեն նաև իր ուրույն տեղն է զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային քարտեզի վրա:

Կարծում եմ՝ պատահական չէ, որ Ավստրիայի կառավարությունը Հայաստանին ընդգրկել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում. սա խոսում է փոխգործակցությունը խորացնելու փոխադարձ ցանկության մասին: Ուրախ եմ, որ արդեն իսկ առկա է ավստրիական «Ռայֆայզեն» բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Ավստրիական զարգացման բանկի և «Ամերիաբանկի» միջև համագործակցության դրական փորձ, իսկ հայկական «Ասկե» ընկերության և ավստրիական «Սիեմենս Վաի» տեխնոլոգիական ընկերության միջև համագործակցության շնորհիվ, այսօր Հայաստանում նախաձեռնվել է Հայաստանի մասշտաբների համար խոշոր մետալուրգիական արտադրություն: Ի դեպ, համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է երկու տարի առաջ՝ պարոն ֆիշերի պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետություն, երբ Երևանում կրկին անցկացնում էինք գործարար համաժողով:

Երևանի և Վիեննայի միջև «Ավստրիական ավիաուղիների» կողմից իրականացվող կանոնավոր չվերթը, 2013թ. հունվարից Եվրամիության քաղաքացիների համար Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը և ս.թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզաների տրամադրման կարգի դյուրացումը, ինչպես նաև այցի ընթացքում զբոսաշրջության ոլորտում ստորագրված փաստաթուղթը լրացուցիչ խթան են գործարար շփումների ընդլայնման, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համար: Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանի և Ավստրիայի միջև ստեղծված է տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ, որն ապահով գործարար կապերի երաշխիք է:

Հարգելի՛ գործընկերներ,

Անկախությունից ի վեր Հայաստանն ընտրել է տնտեսական զարգացման ազատական մոդելը, որը ենթադրում է կառավարման ինստիտուտների արդյունավետ աշխատանք, հանրային ծառայությունների բարձր մակարդակ և ամենակարևորը՝ թափանցիկ ու ազատ գործարար միջավայր: Այդ նպատակով Հայաստանում, նաև մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ, իրականացվել և իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ, մասնավորապես՝ հարկային դաշտի բարելավման, ձեռնարկությունների հիմնադրման և գրանցման, ներդրողների պաշտպանության ուղղություններով:

Ուզում եմ շեշտադրել մի կարևոր հանգամանք. ներկայիս փոխկապակցված և հարափոփոխ աշխարհում տնտեսական համագործակցության կարևորագույն գրավականներից է վստահությունը: Միմյանց առավել լավ ճանաչելու համար պետք է ուժեղացնել հումանիտար կապերը, որոնք ամուր կամուրջ կհանդիսանան նաև գործարար շփումների ամրապնդման համար: Սիրով կառաջարկեմ համապատասխան պետական մարմիններին աշխատել Հայաստանում՝ ավստրիական և Ավստրիայում` հայկական մշակութային միջոցառումներ կազմակերպելու, մասնագիտական և ուսանողական փոխանակումներ կազմակերպելու, գիտական առնչությունն երն աշխուժացնելու ուղղությամբ: Սա չափազանց կարևոր հանգամանք է:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ձեզ հայտնի է, որ Հայաստանը որդեգրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին: Դա որևէ կերպ չի նվազեցնում Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու մեր ձգտումը:

Եվրոպական հանձնաժողովի կողմից Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին լուրջ խթան է հայկական արտադրողների համար: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար. օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքը՝ դուք կարող եք ավելի հեշտացված կարգով դուրս գալ 170 միլիոն սպառող ունեցող Եվրասիական շուկա: Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատար է իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով: Դա են ապացուցո֍ ?մ միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշները: Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37-րդն է՝ Բելգիայի և Ֆրանսիայի անմիջական հարևանությամբ:

Ես սիրով հրավիրում եմ ավստրիական ընկերություններին գործարարությամբ զբաղվելու Հայաստանում: Մեր երկիրը կարող է շահավետ հարթակ դառնալ սննդի վերամշակմամբ զբաղվող ավստրիական հանրաճանաչ «Սպից», «Դ՛Արբո» ընկերությունների համար՝ առաջարկելով առողջ և համեղ գյուղատնտեսական հումք, ոսկերչության ոլորտում աշխարհահռչակ «Ֆրեյ Վիլ» ընկերության համար՝ առաջարկելով բարձրորակ ոսկերիչներ և առանձնահատուկ պայմաններ ոսկերչական ազատ տնտեսական գոտում, ի դեպ աշխարհում կան հազարից ավելի հայտնի ոսկերչական ընկերություններ, որոնք կամ հայկական կապիտալով են կամ որոնց սեփականատերերը հայեր են, աշխարհի բոլոր ծայրերում, գրեթե բոլոր երկրներում և բոլոր քաղաքներում գործում են հանքարդյունաբերական հումքի վերամշակող «Ասամեր Բազալտիկ Ֆայբեր» ընկերության համար՝ առաջարկելով բնական քարերի լայն տեսականի, դեղագործական «Ջ.Լ. Ֆարմա», «Ջեներիկոն Ֆարմա» և այլ ավստրիական ընկերությունների համար, որոնք կարող են օգտվել ազատ տնտեսական գոտիներում ստեղծված փայլուն հնարավորություններից:

Հավատացած եղեք, որ հայ-ավստրիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված ձեր քայլերը գտնվում են մեր անմիջական ուշադրության և հոգածության կենտրոնում: Մենք գիտակցում ենք, որ զարգացող տնտեսություններում երկարաժամկետ հաջողությունները կախված են նաև գործարարությունը խթանելու հանգամանքից, ուստի պատրաստ ենք խոշոր ներդրումների պարագայում, հատկապես եթե ձեռնարկություններն ունենալու են նորարական արտադրանք, ընդունել և կիրառել հատուկ օրենք տվյալ ներդրման մասին և տալ հարկային արտոնություններ, այդ թվում նաև՝ շահութահարկի գծով:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ավարտելով խոսքս` մաղթում եմ, որ Ավստրիայի առևտրատնտեսական պալատի այս հիասքանչ շենքում անցկացվող համաժողովի արդյունքում երկարաժամկետ գործընկերային կապեր հաստատվեն, որոնք կծառայեն հայ և ավստրիացի բարեկամ ժողովուրդների շահերին:

Շնորհակալություն:

Շնորհակալ եմ պարոն Նախագահ Ձեր մասնակցության և Ձեր գործարարությունը մեր երկու երկրների միջև զարգացնելու հետաքրքրության ու ժամանակի համար և, անշուշտ, իհարկե, շնորհակալ եմ պարոն Լայթլին՝ այս միջոցառումն անցկացնելու համար»:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի 10/01/2025 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 10/01/2025 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 10/01/2025 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան 10/01/2025 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 10/01/2025 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ 10/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 10/01/2025 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին 10/01/2025 09:24 Լարսը բաց է 10/01/2025 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10/01/2025 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները 10/01/2025 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով 10/01/2025 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել 10/01/2025 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին 10/01/2025 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան 10/01/2025 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները

Տվյալ բաժնի վերջին նյութերը