12/06/2014 13:00
Շանթ Հարությունյանի գործով դատից առաջ կրակոցներ են հնչել (Տեսանյութ)
Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում միջադեպ է գրանցվել: Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ բակում հավաքված մարդկանցից մեկը բարձրացել է մեքենայի վրա ու հայտարարել, թե դրա մեջ ռումբ կա, ոստիկաններին ասել է, թե «դուք ինչ ոստիկան եք» ու կրակել: Ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկել:
Ականատեսների վկայությամբ ատրճանակը եղել է խաղալիք: Ըստ ներկաների՝ որևէ մեկը մարմնական վնասվածք չի ստացել:
Մանրամասները՝ Araratnews-ի տեսանյութում: Ուշադրություն, տեսագրության մեջ հայհոյախոսություններ կան, որի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը: