13/06/2014 09:33
Առողջապահության նախարարը անձամբ է պատասխանում թեժ գծի զանգերին
«Հրապարակում» կարդում ենք. «Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանի ամենագլխավոր թուլությունը` էկրանին հայտնվելու հանդեպ մեծ սերն է: Օրերս էլ ավելի արտառոց բան է տեղի ունեցել: Նախարարը որոշել է պատասխանել նախարարության թեժ գծին և անձամբ լսել քաղաքացիների դժգոհությունները` բնականաբար PR նպատակով: Ա. Մուրադյանի` թեժ գծին պատասխանելու նորամուծությունն անեկդոտ է դարձել կառավարության 3-րդ մասնաշենքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: