13/06/2014 16:11
ՈԻզբեկստանի քաղաքացին Երևանում տեղափոխվել է հիվանդանոց
Հունիսի 11-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աէրացիա թաղամասի սպիրտի գործարանի դիմաց տղամարդ կա ընկած, իսկ ժամը 20.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված հասցեից «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխել ՈԻզբեկստանի քաղաքացի, 42-ամյա Ջալիլին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բժշկի կողմից տրվել է տեղեկանք, որ տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Կատարվում է հետաքննություն: