13/06/2014 16:45
Բանդան թմրանյութերը կոչել է Ագիլերայի ու Սփիրսի անուններով
Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են թմրանյութերի վաճառքով զբաղվող բանդայի ձերբակալման մասին: Խմբում եղել է 25 մարդ: Խմբի անդամները գաղտնաբառեր են մտածել իրենց ապրանքների համար և դրանց շնորհիվ երկար ժամանակ թաքնվել իրավապահներից:
Ինչպես հաղորդում է The New York Post-ը՝ բանդան զբաղվել է հերոինի, կոկայինի և որոշ դեղերի տարածմամբ: Ոստիկանության տվյալներով՝ հանցագործները փոշի կոկայինն անվանել են Քրիստինա Ագիլերայի, իսկ կրեկը՝ Բրիթնի Սփիրսի անունով:
Հետաքննությունը, որից հետո ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել բանդայի անդամներին, տևել է 10 ամիս: Հանցագործներին մեղադրանք է առաջադրվել 340 կետով: Նրանք ոչ միայն զբաղվել են թմրանյութերի վաճառքով, այլ նաև ապօրինի գործարքների համար հաճախ ներքաշել են հենց իրենց անչափահաս երեխաներին: