14/06/2014 09:41
Մալաթիայի տոնավաճառը կապամոնտաժեն. Ալեքսանյանը «Մալաթիա մոլ» է սարքում
«Առավոտում» կարդում ենք. «ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հավանաբար, ծանր է տարել, որ Երևանում Երևան Սիթիներից» ավելի մեծ «մոլեր» են բացվել: Ուստի նա որոշել է «մոլերի» մեջ էլ լինել խոշորը:
2016-ին կբացվի «Մալաթիա մոլը», այն լինելու է 5 հարկանի հսկայական շինություն, որի 2 հարկերը ստորգետնյա են լինելու: Այս «մոլը» հաստատ դատարկ տաղավարներ չի ունենա, քանի որ մոտ ապագայում նախատեսվում է Մալաթիայի տոնավաճառն ապամոնտաժել, իսկ տեղի առևտրականները տեղափոխվելու են «Մալաթիա մոլ»: