16/06/2014 17:03
Զինվորի մահվան գործով կա կալանավորված
Մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում ստացած զինվոր Դերենիկ Մանուկյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) հատկանիշներով: Այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեռևս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը:
Նախորդող հրապարակում՝ Մարտական հենակետում զինվոր է զոհվել