16/06/2014 11:22
Շանթ Հարությունյանի գործով դատից առաջ կրակողը կալանավորվել է
Հունիսի 12-ին, 1983 թ. ծնված Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:
Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հայկ Կ.-ն կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:
Նախորդող հրապարակում՝ Դատարանի դիմաց կրակած Հայկ Կյուրեղյանը ունեցել է բազմաթիվ վնասվածքներ
Շանթ Հարությունյանի գործով դատից առաջ կրակոցներ են հնչել (Տեսանյութ)