16/06/2014 14:36
Շումախերը դուրս է եկել կոմայից
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից: Այս մասին հաղորդել է Շումախերի ներկայացուցիչ Սաբինա Քեմը: Այս մասին գրում է Itar-tass-ը:
«Շումախերն այլևս կոմայի վիճակում չէ: Նա դուրս է գրվել Գրենոբլե հիվանդանոցից՝ վերականգնողական բուժումը այլ վայրում շարունակելու համար»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Շումախերի ընտանիքը շնորհակալ է բժիշկներին, բուժքույրերին, թերապևտներին՝ օգնության համար. «Այս ամիսների ընթացքում նրանք հսկայական աշխատանք կատարեցին»:
Քեմը չի նշել, թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո որտեղ է գտնվում ավտոարշավորդը:
Նախորդող հրապարակում՝ Միխայիլ Շումախերը բացել է աչքերը