17/06/2014 14:51
Մարզահամերգային համալիրը 3-րդ անգամ հանվեց աճուրդի
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն արդեն երրորդ անգամ հանվել է աճուրդի, այս անգամ 15 մլրդ 500 հազար դրամով: Աճուրդի վերջնաժամկետը հունիսի 27-ն է:
Հիշեցնենք, որ մարզահեմգային համալիրը առաջին անգամ աճուրդի էր դրվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն գնորդներ չէին եղել, երկրորդ անգամ աճուրդի էր հանվել հունիսի 2-ին, այս անգամ 10 տոկոս զեղչով` 17 մլրդ 410 մլն դրամ. կարգն է այդպիսին:
Նշենք, որ Մարզահամերգային համալիրը հանդիսանում է գրավի առարկա, այն պատկանում է Մոսկվայում գործող ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներին. նրանցից մեկը՝ Մուրադ Մուրադյանը, ՀՀ դեսպանն է Իրաքում: Մարզահամերգային համալիրի տնօրինությունը` սեփականությունը պաշտպանելու համար դիմել է դատարան:
Նախորդող հրապարակում՝ Համալիրը կրկին աճուրդի է հանվել. Այս անգամ 17 մլրդ դրամով