17/06/2014 14:13
Ռ. Նազարյան. Որոտան կասկադի վաճառքի գործարքը դեռ չի ավարտվել
Այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է Որոտանի վաճառքի գործընթացը և արդյոք այն չի ավարտվել:
Ի պատասխան Ռ. Նազարյանն ասաց, որ Որոտան կասկադի վաճառքի գործարքը դեռ չի ավարտվել:
«Վաղը Որոտանի գործող լիցենզիայի ժամկետը երկարացնելու ենք»,- ասաց նա:
Ռ. Նազարյանն ընդգծեց, որ պայմանագիրն ու գործարքը չի ավարտվել:
Հիշեցնենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 27-ին թույլատրեց պետական «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքը վաճառել «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը, ինչը սուր քննադատության արժանացավ: