18/06/2014 09:46
Վազգեն Խաչիկյանը չի ուզում փոխհատուցել պետությանը հասցրած վնասը
Վազգեն Խաչիկյանի գործով անցնող սոցիալական ծառայության 12 աշխատակիցները «կրակն» են ընկել Խաչիկյանի ձեռքը: Ի տարբերություն Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի, ձերբակալված մյուս անձիք, «Հրապարակի» տեղեկություններով, պատրաստ են պետությանը հասցրած իրենց բաժին վնասը փոխհատուցել, սակայն Խաչիկյանը համառում է` հրաժարվելով իր բաժինը վճարել, այդ պատճառով նրանք շարունակում են անազատության մեջ մնալ:
Այդ մարդկանց հարազատները դիմել են «Հրապարակի» խմբագրության և նշել, որ արդեն երկու տարի կալանավորված Վ. Խաչիկյանը չի ընդունում, որ նման յուրացում է կատարել մտադիր չէ վերականգնել պետությանը պատճառած վնասը:
Հիշեցնենք, որ Վ. Խաչիկյանը 2010-ին ազատվել է հիմնադրամի նախագահի պաշտոնից` ՎՊ-ի արձանագրած ահռելի խախտումներից հետո: