19/06/2014 15:13
Հայաստանից արտահանվել է 49 տոննա ծիրան
Հունիսի 19-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն և Շվեցարիա է արտահանվել 49.0 տոննա ծիրան: 329.49 տոննա կեռաս է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն և Վրաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ այս տարի գարնանային աննախադեպ ցրտահարությւոնների հետևանքով հանրապետությունում 90 տոկոսով ոչնչացել է ծիրանի բերքը, հիմանկանում Արարատի և Արմավիրի մարզերում: Սպասվում է 8-10 հազար տոննա ծիրանի բերք: