19/06/2014 17:05
Կարեն Ճշմարիտյան. Այսօր դժվար է ասել, թե որ ապրանքներն են թանկանալու
«Այսօր հստակ վերլուծություն դժվար է անել, թե որ ապրանքներն են թանկանալու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո, սակայն կարծում եմ, որ առաջին անրաժեշտության ապրանքները չեն թանկանա, քանի որ բացառությունների մեջ են ընդգրկված: Աշխատանք է տարվում, որպեսզի զգայուն ապրանքները չթանկանան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Նույնիսկ ընդգրկված են հումքային այն ռեսուրսները, որոնք մեր արտադրության համար են: Այսինքն՝ այնտեղ դրված են բավականին հստակ չափանիշներ, որով ընտրված է այդ բացառությունների ցանկը, և դրա վրա հիմնված՝ առաջին հայացքից հիմա վերլուծություններն էլի կատարվում են: Տնտեսության մեջ չկա նման բան, որ եթե սա թանկանում է, մյուսների վրա ազդեցություն չունենա. Տնտեսության մեջ ամեն ինչ շաղկապված»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե Հայաստանն արագացված տեմպով չի ընթանքում Մաքսային միության անդամակցելուն, Կ. Ճշմարիտյանը չհամաձայնեց` ասելով, թե այդքան էլ արագացված տեմպերով չենք գնում.
«Պարզապես, եթե գնում ես ինչ-որ ուղղությամբ, հնարավորինս պետք է ավելի արդյունավետ ձևով գնաս, որպեսզի հետագայում որոշումներ կայացնելու մասնակից լինես, որովհետև կլինեն էլի երկրներ, որոնք միանում են, որպեսզի դրանից հետո մեզ համար խնդիրներ չառաջանան, այսինքն՝ այստեղ ես այդքան էլ արագացված տեմպեր չեմ տեսնում, մեզ վրա արագացնելու ճնշում չկա»: