20/06/2014 12:00
2 զինվոր է զոհվել. Դիվերսիա է եղել
Երեկ գիշերը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում մահացել է ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հաստատեց նաև այն տեղեկությունը, որ այսօր առավոտյան Արարատի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զինվոր է զոհվել:
ՊՆ խոսնակը նշեց, որ այլ տեղեկատվություն առայժմ չի կարող տրամադրել:
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ երեկ գիշերը ադրբեջանական կողմը հերթական դիվերսիան է կազմակերպել Արցախ երրորդ պաշտպանական շրջանի՝ Մարտունու ուղղությամբ: Հայկական կողմին հաջողվել է հետ մղել թշնամուն: Ըստ նախնական տեղեկությունների՝ հակառակորդը երեք զոհ ունի: