20/06/2014 09:31
Արմեն Աշոտյանն այլևս չունի «աղջիկ վախտվա էնտուզիազմը». «Հրապարակ»
«Հրապարակում» կարդում ենք. «Արմեն Աշոտյանն այլևս չունի «աղջիկ վախտվա էնտուզիազմը». ֆբ-ում գրեթե չի «երևում», «երևալիս» էլ՝ բացառապես կրթության խնդիրներն է արծարծում, ԱԺ-ում լրագրողների հետ նախկինի պես չի շփվում, անգամ ԱԺ դահլիճից քիչ է դուրս գալիս ծխելու, երբ նախկինում անում էր 5 րոպեն մեկ ռեժիմով:
Նա բացառապես «զբաղված» է ոլորտային՝ կրթության խնդիրներով, իսկ իրականում նոր կառավարությունը նրա քաղաքական ծառայությունների կարիքն այլևս չունի»: Ծանրացե՞լ է կրթության վիճակը նախարարի սրտին, «Հրապարակը» հարցրել է. «Այն միշտ էլ ծանր է եղել, պետք էր պարզապես ուշադիր հետևել ԿԳ գործունեությանը և ամեն ինչ պարզ կլիներ»: