20/06/2014 09:11
Գործուղումների համար պայքարում են Մարգարիտ Եսայանն ու Ռուզան Մուրադյանը
Գործուղումներ գնալու՝ օրենսդիր տիկնանց մոլուցքն այնքան է սրվել, որ Գալուստ Սահակյանը ստիպված խախտել է ԱԺ կանոնակարգը: «Հրապարակի» տեղեկացմամբ, պայքարի առաջամարտիկները ՀՀԿ-ականներ Մարգարիտ Եսայանն ու Ռուզաննա Մուրադյանն են, որոնց համառ ջանքերի արդյունքում ԱԺ ղեկավարությունը, կանոնակարգին հակառակ, Միջխորհրդարանական միության պատվիրակության կազմը մեծացրել է՝ գերազանցելով թույլատրվածը:
Առավելագույն 9 հոգանոց կազմը, ըստ թերթի, դարձրել են 10, մինչդեռ այլ խմբերում առավելագույնը 7-8 պատգամավոր է: