20/06/2014 15:39
Վարչապետը կմիջնորդի, որ «Յունիբանկը» բանակցի «Հին Էրիվանի» տիրոջ հետ
Aysor.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2-րդ անգամ է հանդիպել «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին՝ արդեն իր նախաձեռնությամբ:
Նա վստահեցրել է գործարարին, որ իր միջնորդությամբ գործարարն ու «Յունիբանկը» կնստեն «բանակցությունների սեղանի շուրջ»:
Այս տեղեկատվությունը հաստատեցին Մ. Տեր-Առաքելյանի մամուլի կենտրոնից՝ վստահություն հայտնելով, որ վարչապետը հավատարիմ կլինի իր խոսքին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ գործարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները և դատական գործընթացի մանրամասները: Հանդիպումը կայացել էր Մանվել Տեր-Առաքելյանի խնդրանքով:
Նախորդող հրապարակում՝ «Հին Էրիվանի» տերը կոչ է անում Հովիկ Աբրահամյանին սատարել իրեն (Տեսանյութ)
«Հին Էրիվանի» սեփականատեր. Ես սպառնալիքներով նամակ եմ ստացել
«Յունիբանկը» պատրաստ է վճարել «Հին Էրիվանի» աշխատակիցների պահանջած գումարը