20/06/2014 18:50
Օհանյան. Զինվորը մահացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով
Գրիշա Խաչատրյանը մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը` անդրադառնալով ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը մահվան դեպքին:
Նախարարի խոսքով՝ հարուցվել է քրեական գործ. «Քննությունը կպարզի դեպքի հանգամանքները: Ամեն ինչ անում ենք, բայց այսօր զենքի հետ վարվելու շրջանակներում դեպք է եղել»,- հավելեց նախարարը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ այսօր, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ):
Նախորդող հրապարակում՝ Հայտնի է Արարատում զոհված զինվորի ինքնությունը