23/06/2014 15:35
Է. Նալբանդյան. ՀՀ և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 10%-ով
Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն տնտեսական գործընկերներից է: Այս մասին այսօր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:
«2013թ.-ի ընքացքում առևտրաշրջանառությունը Հայաստանի և ՌԴ-ի միջև ավելացել է 10%-ով և կազմել 1,445 մլրդ դոլար: Ռուսաստանը Հայաստանի տնտեսության կարևորագույն ներդրողներից է և ներդրումների ընդհանուր ծավալն անցնում է 3.2 մլրդ դոլարը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական կապիտալով այսօր գործում է մոտ 1300 ընկերություն:
«Մենք ունենք նոր նախագծեր, որոնց իրականացման համար կողմերն ակտիվորեն աշխատում են»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը: