23/06/2014 19:03
Փաշինյանը հանդիպել է բերման ենթարկվածներին. «Շատերը վնասվածքներ ունեին»
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է այն քաղաքացիներին, ովքեր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմացից ոստիկանություն էին բերվել:
ՀԱԿ պատգամավորն ասաց, որ բերման ենթարկված բոլոր քաղաքացիների նկատամամբ վարչական իրավախախտումներ են կազմվել:
Բերման ենթարկվածներից Նարեկ Հակոբյանը, Ն. Փաշինյանի խոսքով, կասկածվում է ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու մեջ. «Քրեական գործ հարուցված չէ, քանի որ դեռ նյութեր են նախապատրաստվում: Մնացածներների նկատմամբ վարչական վարույթ է հարուցել, երեք ժամվա ընթացքում ազատ կարձակվեն»:
Ն. Փաշինյանն ավելացրեց, որ ինքը կարողացել է հանդիպել է 20 քաղաքացու.
«Նրանցից շատերը վնասվածքներ ունեին»:
Բացի այդ` Ն. Փաշինյանն ասաց նաև, որ տպավորություն է ստացել, որ բերման ենթարկվածները բավական ուշացումով են տեղեկացել իրենց իրավունքներին.
«Ես այսպես եմ մտածում, որ ոստիկանությունում պետք է լինեն հատուկ ձևաթղթեր, և երբ մարդուն բերում են ոստիկանություն, առաջինը պետք է գրավոր ծանոթացնեն նրանց իրավունքներին, սակայն դա չի արվել»:
Նախորդող հրապարակում` Ոստիկանություն է բերվել 27 քաղաքացի