23/06/2014 16:20
Ոստիկանություն է բերվել 27 քաղաքացի
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմացից ոստիկանություն է բերվել 27 քաղաքացի: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Նրանք ոստիկանություն բերվել են ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 Հոդվածի (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) հիմքով, նյութեր են նախապատրաստվում, իսկ համացանցում առկա բոլոր նյութերը ուսումնասիրվում են:
Նախորդող հրապարակում՝ Ցույցի ժամանակ հոսպիտալացված Արա Կարագյոզյանի վիճակը կայուն է
Ցույց` էներգիայի սակագնի թանկացման դեմ. Բախում` ոստիկանների հետ (Տեսանյութ)