23/06/2014 15:20
Ցույց` էներգիայի սակագնի թանկացման դեմ. Բախում` ոստիկանների հետ (Տեսանյութ)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց դժգոհություն են հայտնում հանձնաժողովի վերջին որոշման՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:
Ինչպես հայտնում է Tert.am-ը, ծեծկռտուք է սկսվել մի ոստիկանի և մի տարեց քաղաքացու միջև, որից հետո տարեց տղամարդը տեղափոխվել է ոստիկանություն:
Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել Սարյան փողոցը փակող քաղաքացիներին՝ մոտ մեկ տասնյակ մարդու: Մյուս քաղաքացիներին ուժով տեղափոխեցին մայթ: Հավաքվածները վանկարկում են՝ «Ամոթ-ամոթ»:
Քաշքշուքի պատճառն այն է, որ ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մոտենալ շենքին: Ոստիկանները փորձում են բերման ենթարկել նրանցից ոմանց, ովքեր փորձում են ճեղքել ոստիկանական պատը, սակայն քաղաքացիները թույլ չեն տալիս ոստիկանական մեքենաներին շարժվել՝ փակելով ճանապարհը։
Քաղաքացիները շարունակում են փորձել ճեղքել ոստիկանական պատը: Իրավիճակը լարված է:
Մանրամասները` Tert.am-ի տեսանյութում: