24/06/2014 09:50
Ընդդիմության նոր «հոսքագիծ» է բացվելու
«Իրատես de facto»-ն գրում է. «Աշնանը ներքաղաքական հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Այն, որ քառյակն ակտիվանալու է, արդեն հայտնի է, բայց մեկ այլ «հոսքագիծ» էլ է բացվելու: Թերթի տեղեկություններով, այս ընթացքում երկար լռած, ստվերում եղած ուժերը մտադիր են համախմբվել և նոր ճակատ ձևավորել: Թե այս ալյանսը ինչ երանգ ու կողմնորոշում կունենա, դեռ հայտնի չէ: Իսկ ում դեմ և ինչ նպատակով է այս միավորումը ձևավորվելու, դեռ չի ուրվագծվում, բացի այն, որ կրելու է «ընդդիմություն» անունը»: