24/06/2014 10:43
Շումախերի գործակալ. «Դա ահավոր ու զզվելի արարք է»
Գրենոբլի հիվանդանոցից գողացել են «Ֆորմուլա-1»-ի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի հիվանդության պատմությունը: Ոստիկանները փնտրում են չարագործներին, ովքեր փաստաթղթերը վաճառում են 50,000 եվրոյով: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:
Շումախերի գործակալ Սաբինա Կեմը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանեն` մարզիկի անձնական տվյալների տարածմանը խոչընդոտելու համար:
«Դա ահավոր ու զզվելի արարք է: Ես կոչ եմ անում չգնել այդ փաստաթղթերը` առավել ևս չհրապարակել: Մենք հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի Շումախերի անձնական տվյալները չտարածվեն»,- նշել է Կեմը: