25/06/2014 14:12
Մարտական հենակետում զինվորի մահվան առիթով քրեական գործ է հարուցվել
Նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում ստացած զինծառայող, 19-ամյա Արմեն Ավետիսյանի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ Քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
«Քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի, 2-րդ մասի 13-րդ կետով (սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)»,- ասաց Մերի Սարսգայանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի 3-րդ հրաձգային վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Արմեն Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Նախորդող հրապարակում՝ Նախօրեին զոհված զինվորը պարգատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով