25/06/2014 13:56
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և գերատեսչության մի խումբ աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Նշվել է, որ փոխգործակցության համար առկա են բոլոր նախադրյալները և այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունը: