26/06/2014 17:41
Արսեն Մկրտչյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Կառավարությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։