26/06/2014 11:33
Վարչապետ. Անընդունելի են իշխանության ներկայացուցիչներին ճնշելու փորձերը
Այսօր մինչև կառավարության նիստի աշխատանքների մեկնարակը վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ «ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով» հասարակության վերաբերմունքի արտահայտությանը` մասնավորապես մանրադրամների նետումը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և կրթության նախարարի վրա, ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից:
«Ես անընդունելի եմ համարում նման մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպաության նույն ձևով, ինչ հասարկաության ցանկացած անդամ:
Վարչապետը կողմ արտահայտվեց և' խոսքի ազատությանը, և' սեփական կարծիքը տարածելու ազատութանը, և' ազատ տեղաշարժին, խաղաղ հավաքներ անցկանելու իրավունքին. «Ոչ միայն կողմ եմ, նաև պաշտպանելու եմ այդ իրավունքները, բայց ազատությունն ավարտվում է այնտեղ, երբ նա սկսում է ոտնահարել ուրիշների իրավունքները»:
«Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուններից, ապա ամենաթողությունը անարխիայի հենասյունն է»,- շեշետց Հ. Աբրահամյանը:
Վարչապետը շեշտեց, որ նման իրավիճակ չի հանդուրժելու և հանձնարարեց արդարադատության նախարարին, նաև ոստիկանաապետին` խնդրի լուծման ուղիներ փնտրել, հրավիրել եթե անհրաժեշտ լինի միջազգային փորձագետներին: