26/06/2014 09:29
Փոստային բաժանմունքի պետը յուրացրել է 136 բնակչի էլէներգիայի վճարը
«Հրապարակի» տեղեկացմամբ՝ Արմավիրի մարզի Վանանդ գյուղի փոստային բաժանմունքի պետը ապրիլ-մայիս ամիսներին գանձել է Վանանդ, Արտամետ, Արևադաշտ և Տալվորիկ գյուղերի թվով 136 բաժանորդների էլեկտրաէներգիայի վարձավճարներն ու յուրացրել: Հավաքագրված գումարը կազմում է 1 միլիոն դրամ:
Երեկ ոստիկանությունից թերթը տեղեկացել է, որ այս յուրացումն անհետևանք չի մնացել, Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: