27/06/2014 09:30
«Արմավիաի» ինքնաթիռը վաճառքի է հանվել Grav.am կայքում
Մինչ «Արմավիա» ընկերության սեփակատեր Միխաիլ Բաղդասարովն ու խոսնակ Նանա Ավետիսովան ամեն կերպ խուսափում էին լրագրողների հետ որևէ շփման դուրս գալ, երեկվանից Grav.am կայքում վաճառքի է հանվել «Արմավիա» ընկերության ինքնաթիռը: Այս մասին գրել է «Չորրորդ իշխանությունը»:
Թերթի փոխանցմամբ` ինքնաթիռը վաճառվում է 700 մլն դրամով: «Մենք, զանգահարելով նշված հեռախոսահամարով և ներկայանալով որպես պոտենցիալ գնորդ, տեղեկացանք, որ ինքնաթիռը վաճառքի է հանել հենց «Արմավիա» ընկերությունը, իսկ Grav.am-ը պարզապես ստանձնել է բրոքերի պարտականությունները»,- հավելել է թերթը: