27/06/2014 12:20
Օբաման Կոնգրեսից 500 միլիոն է խնդրել` սիրիացի գրոհայինների համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից կես միլիարդ դոլար է խնդրել՝ «Սիրիայի չափավոր ընդդիմությանն» աջակցելու համար:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Օբաման հայտարարել է, որ այդ գումարները տրամադրվելու են ընդդիմության ռազմական թևի պատրաստելու և զինելու համար:
Դեռևս մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը աջակցելու է սիրիական ընդդիմությանը, սակայն զորք չի ուղարկել Սիրիա:
Ընդհանուր առմամբ արտասահմանում տարբեր գործողությունների ֆինանսավորման համար ԱՄՆ-ը հատկացրել է 65.8 միլիարդ դոլար: