27/06/2014 16:08
Վալերի Օսիպյանի դեմ քրգործ է հարուցվել. Նա մեղադրանքի հետ համաձայն չէ
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղյակ է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Օսիպյանը:
Նա չմանրամասնեց, թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը: Հարցին` արդյոք դա որևէ առնչություն ունի իր եղբորորդու հետ կապված գործի հետ, նա պատասխանեց, որ այդ գործով ևս քննություն է կատարվում, որն էլ կպարզի եղելությունը:
Հարցին` վերջին շրջանում իր անվան հետ կապված տեղեկատվության տարածումն ու քրեական գործի հարուցումը համարո՞ւմ է իր դեմ կատարված քայլ, նա պատասխանեց, որ այդպես չի կարծում:
Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Վ. Օսիպյանի դեմ քրեական գործ է հարուցվել մամուլի հրապարակումների հիման վրա, բայց թե ինչ հոդվածով` չմանրամասնեց: