28/06/2014 12:27
Հնդիկ աղջիկները բռնաբարությունից պաշտպանող ջինսե տաբատ են ստեղծել
Երկու երիտասարդ աղջիկներ` հնդկական Վարանասի քաղաքից, մշակել են ջինսե տաբատի մի մոդել, որը պետք է կանանց պաշտպանի բռնաբարություններից: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Ընդամենը 25 ռուպի (0,42 դոլար) արժեք ունեցող այս տաբատն իր վրա ունի էլեկտրոնային ցուցիչ, որը վտանգի դեպքում միանգամից ահազանգում է ոստիկանության մոտակա բաժանմունք:
Նախատեսվում է, որ հետագայում այդ էլեկտրոնային ցուցիչը կկարգավորվի այնպես, որ ոստիկանություն փոխանցի ոչ միայն ահազանգ, այլև` կնոջ գտնվելու կոնկրետ վայրը:
Նշենք, որ երկու աղջիկները որոշել են նման տաբատ ստեղծել այն բանից հետո, երբ հնդկական ԶԼՄ-ներում ավելի ու ավելի հաճախ սկսեցին գրել երկրի տարբեր հատվածներում տեղի ունեցած բռնաբարության դեպքերի մասին: