30/06/2014 09:42
Երկրաշարժ` Ադրբեջանում. Այն զգացվել է նաև Հայաստանի տարածքում
Նախօրեին ժամը 21.56-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.26-ին (Գրինվիչի ժամանակով՝ 17.26-ին) Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.54օ և արևելյան երկայնության 46.79օ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային շրջաններում և ԼՂՀ-ում՝ 2-3 բալ ուժգնությամբ: