30/06/2014 19:47
2013թ-ի համեմատ մսամթերքի գները նվազել են
Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ գրանցվել է 5.6% գնանկում, իսկ 2014թ. մայիսի համեմատ՝ 0.8% գնաճ:
2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 0.8%-ով, իսկ 2014թ. մայիսի համեմատ գրանցվել է 0.7% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է նրբերշիկի՝ 0.9%, պելմենիի՝ 0.9%, բաստուրմայի՝ 1.8%, ոչխարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 1.3% և 5.4%, տավարի պահածոյի` 4.9% գնաճով:
2014թ. հունիսին մայիսի համեմատ տավարի մսի գինն աճել է 0.5%-ով, թռչնամսինը՝ 0.6%-ով, եփած երշիկինը՝ 0.6%-ով: