01/07/2014 12:45
Սարյան 22-ում լարված իրավիճակ է…
Ցուցարարներին մոտեցավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Արտեմ Մուրադյանը և հայտարարեց, որ դահլիճում այլևս տեղ չկա, ուստի ակցիայի մասնակիցներից որևէ մեկը չի կարող ներս մտնել, ինչը պահանջում էին վերջիններս։
«Ակտիվիստներից 2 անձ կարող է մասնակցել նիստին»,- քիչ անց այդ մասին հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանը, ով նշեց, որ ակտիվիստները հերթով կարող են մասնակցել նիստին:
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ակցիան խաղաղ բնույթ կրի, սակայն կան ակտիվիստներ, ովքեր ակցիային մասնակցում են հատուկ սադրելու նպատակով»,- ասաց փոխոստիկանապետը:
Ակտիվիսներից Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ ոստիկանությունը պարզապես ուզում է ժամանակ շահել: Այդ ընթացքում նիստից դուրս եկավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զահրաբյանը:
Օսիպյանի հայտարարությունը, թե երկու ակտիվիստ կարող է նիստին մասնակցել, ատիվիստների վրդովմունքի պատճառ դարձավ: Նրանք սկսեցին գոռալ. «Ամոթ, ամոթ.. Դեմ ենք, դեմ ենք...»:
Օսիպյանը հայտարարեց, որ նիստն ընթանում է ուղիղ եթերով, և ակտիվիստները իրենց բողոքների մասին կարող են հայտարարել նաև եթերով: Նա պնդեց, որ եթե ակտիվիստները բախում են ուզում, ապա ոստիկանները դա չեն ուզում:
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրանյանն էլ հայտաարեց, որ կան նաև անկախ քաղաքացիական ուժեր, ովքեր ուզում են նիստին նույնպես մասնակցություն ունենալ:
«Աշխատակազմի զեկավարը գտնվում էր այստեղ, դուք կարող էիք ձեր պահանջները նրան ասել: Նա բացատրեց, որ դիմել է ոստիկաններին, որպեսզի ակտիվիստները չխանգարեն նիստի ընթացքին, իսկ ես առաջարկում եմ այլ մարտավարություն: 2-ական ատիվիստ կարող են մասնակցել նիստին: Սակայն ակտիվիստները չեն համաձայնում և ընզվզում են»,- հակադարձեց Օսիպյանը:
Ա. Կիվիրյանն էլ հայտարարեց, որ այդ քայլով ուզում են արհեստականորեն ժամանակ շահել:
«Չենք կարող այլևս սպասել: Մենք տալիս ենք 5 րոպե ժամանակ: Եթե չբավարարվեն մեր պահանջները, մենք կդիմենք այլ քայլերի»,-ասաց Կիվիրյանը:
Օսիպյանը հայտարարեց, որ «ակցիայի ներկա գտնվող պատգամավրները կարգի հրավիրեն Կիվիրյանին, ով սադրիչ գործողություններ է ձեռնարկում». «Հարգելի պատգամավորներ, կարգի հրավիրեք Կիվիրյանին»:
Ակտիվստները 5 րոպե ժամանակ տրամադրելուց հետո անցան ակտիվ գործողությունների, որի ընթացքում բախում տեղի ունեցավ նրանց և ոստիկանների միջև:
Ակտիվիստները թեև դժգոհության ալիք են բարձրաձրել, որ չեն ուզում մասնակցել նիստին երկուական անձով, այնուամենայնիվ՝ ոստիկաններին հաջողվեց քաղաքացիներից մի քանիսին համոզել: Կիվիրյանը պնդեց, որ իրենք կճեղքեն ոստիկանական պատն ու ներս կխուժեն:
Ակտիվիստները տեսնելով, որ ակցիայի մասնակիցներից մի քանիսը համաձայն են, որոշեցին փողոցի կենտրոնում պատ կազմել և խանգարել երթևեկությանը, բայց ոստիկանները բռնի ուժով նրանց հեռացրեցին:
Ոստիկանների պատը ճեղքելով մի քանի ակտիվիստներ փախան ու փողոցի կենտրոնում նստեցին: Նրանք այս պահին փակել են ճանապահն ու նստել են գետնին: Նրանց թվում է նաև Ժառանգության անդամ Դավիթ Սանասարյանը, որին ոստիկանները ձեռքերից ու ոտքերից բռնելով հեռացրեցին փողոցից:
Ակցիային միացան նաև կարմիր բերետավոր ոստիկանները:
Այս պահին Սարյան 22ում լարված իրավիճակ է…