01/07/2014 17:55
Ինչպե՞ս մեղմել էներգիայի թանկացման վնասն անապահով ընտանիքների համար
Հանրապետության Նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Այս մասին հայտնում են Կառավաորւթյունից:
Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի ս.թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար:
Հիշեցնենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը գործող` 38 դրամից պետք է բարձրանա 3.8 դրամով: