01/07/2014 09:16
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն սնանկացման եզրին է
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» հրապարակել է 2013թ. ֆինանսական հաշվետվությունը՝ Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ։ «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ ՀԷՑ-ը կուտակել է 4 մլրդ 470 մլն դրամի վնաս։ «Այլ հանգամանքների հետ միասին վկայում են էական անորոշության առկայության մասին, որոնք կարող են կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»,- եզրակացրել է անկախ աուդիտորը։
Այլ կերպ ասած, ՀԷՑ-ը գտնվում է սնանկացման եզրին։ Հենց այս պատճառաբանությամբ էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է բարձրացնել էլէներգիայի սակագինը և այդ հարցով այսօր նիստ է գումարելու: