01/07/2014 11:44
Նիկոլյա Սարկոզին ձերբակալվել է
Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Նա ձերբակալվել է կոռուպցիայի, մասնավորապես՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ պաշտոնատար անձի վրա ազդեցություն գործադրելու կասկածանքով:
Նա հարցաքննության է հրավիրվել, սակայն ոստիկանության իրավաբանական բաժանմունքում պարզվել է, որ նա ձերբակալված է:
Նա կարող է ոստիկանության բաժնում պահվել 24 ժամ, ևս մեկ անգամ այս ժամկետը կարող է երկարացվել: Սա ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ձերբակալվում է նախկին նախագահը:
Սարկոզին հայտնվել է քննիչների ուշադրության կենտրոնում այն ժամանակ, երբ նրանք փորձել են պարզել՝ արդյոք Սարկոզիի նախընտրական քարոզարշավը չի՞ ֆինանսավորել Լիբիայի առաջնորդ Մուհամմար Քադաֆֆին: Հեռախոսային խոսակցությունները լսելու ընթացքում նրանք ընկել են նախկին միլիարդատեր Լիլիան Բետանկուրի հետ կապված գործի հետքի վրա: Նա կասկածվում էր այն բանի համար, որ մեծ գումարներ է տրամադրել Ն. Սարկոզիի նախընտրական քարոզարշավի համար:
Գաղտնալսմամբ պարզվել է, որ դատավորներից մեկը, ում վարույթում էլ գտնվել է այս գործը, համաձայնել է Ն. Սարկոզիին և նրա փաստաբաններին տրամադրել գործի նյութերը, ինչպես նաև՝ տեղեկացնել իր ծրագրերի մասին՝ հետագայում Մոնակոյում բարձր պաշտոն ստանալու դիմաց:
Արդեն իսկ ձերբակալվել են Ն. Սարկոզիի 2 փաստաբանները և այդ դատավորը:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ նրանց սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում և 375 հազար եվրոյի տուգանք: