01/07/2014 10:20
Դատապարտյալները դադարեցրել են նախօրեին հայտարարած հացադուլը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուրի փոխանցմամբ` ՀՀ արդարադատության նախարարույթունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են: Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Նուբարաշենի մեկուսարանում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալ հացադուլ էր հայտարարել:Մինչ այդ դատապարտյալները նամակով դիմել էին արդարադատության նախարարին: Հացադուլ հայտարարած դատապարտյալները պահանջում են հնարավորություն ընձեռել վաղաժամկետ ազատման համար