01/07/2014 12:56
Ակտիվիստները դուրս եկան ՀԾԿՀ շենքից. «Ներսում լիքը տեղ կա»
Սարյան 22-ում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց, շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ակցիան:
Քիչ առաջ շենքից դուրս եկան երկու ակտիվիստներ, ում ավելի վաղ թույլ էին տվել մտնել հանձնաժողովի դահլիճ ու մասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ քննարկումներին:
«Ներսում լիքը տեղ կա, այնպես որ պատճառաբանությունը, թե մենք չենք կարող մի քանի հոգով մտնել, քանի որ տեղ չկա՝ սուտ է»,- հայտարարեցին նրանք:
Հիմա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցում է ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի նորից երկու մարդ ընտրվի ու մտնի նիստերի դահլիճ:
Նշենք, որ ակտիվիստներից բացի՝ ակցիային մասնակցում են «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Զարուհի Փաստանջյանը, «Օրինաց երկիր» կուսակցությունից Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ-ից ՝ Վլադիմիր Կարապետյանն ու Լևոն Զուրաբյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Սարյան 22-ից բերման է ենթարկվել 1 ակտիվիստ