01/07/2014 16:43
«Սելֆին» հոգեկան խանգարում է. Հոգեբաններ
Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան «սելֆին» պաշտոնապես ճանաչել է որպես հոգեկան խանգարում: Հոգեբանների կարծիքով՝ ինքնանկար անելու ձգտումը առաջ է գալիս սեփական անձի նկատմամբ հարգանքի բացակայության ու շփման պակասի պատճառով: Այս մասին գրում է NTV-ն: Մասնագետներն առանձնացնում են հիվանդության երեք աստիճան.
Առաջին կամ էպիզոդիկ. մարդը օրվա ընթացքում «սելֆի» անում է նվազագույնը երեք անգամ ու չի հրապարակում լուսանկարները:
Երկրորդ կամ սուր. մարդը նկարվում է երեք անգամ ու հրապարակում է լուսանկարները:
Երրորդ կամ քրոնիկ. մարդը «սելֆի» անելու անդիմադրելի ցանկություն է ունենում ու դրանք հրապարակում է համացանցում օրվա ընթացքում նվազագույնը 6 անգամ: Հոգեբանները բուժման միջոցներ դեռ չեն առաջարկում: Սակայն, եթե դուք ևս հոգեկան խանգարում ունեք, ապա հրաժարվեք ձեր հեռախոսից: