02/07/2014 12:30
Նիկոլյա Սարկոզին մեղադրվել է կոռուպցիայի մեջ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել «ազդեցության վաճառքի» և կոռուպցիայի մեջ:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Սարկոզիին մեղադրում են նաև իր դիրքը չարաշահելու մեջ՝ Բետանկուրի հետ կապված աղմկահարույց գործի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ իմանալու համար:
Երեկ ձերբակալված նախկին նախագահին հարցաքննել են 15 ժամ:
Նշենք, որ հուլիսի 1-ին Սարկոզին ինքնակամ ներկայացել է Փարիզի մոտակայքում գտնվող Նանտեր քաղաքի ոստիկանական բաժանմունք, որտեղ պարզվել է, որ նա ձերբակալված է՝ ցուցմունք տալու համար:
Հիշեցնենք, որ 2011 թ.-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մեղադրվել էր կոռուպցիայի մեջ և դատապարտվել 2 տարվա պայմանական ազատազրկման: