02/07/2014 18:07
Վարդան Ղուկասյանի եղբորորդու համար պահանջեցին 22 տարվա ազատազարկում
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազները հրապարակեցին Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ ամբաստանյալ Վահե Ղուկասյանի գործով մեղադրական ճառը: Նրանք պահանջեցին Վ. Ղուկասյանի համար 22 տարի ազատազրկում:
Վ. Ղուկասյանը դրան արձագանքեց, ասելով, որ միանգամից թող ցմահ դատեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:
Նախորդող հրապարակում՝ Վահե Ղուկասյանի պաշտպանը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան