03/07/2014 09:25
Քառյակը կենցաղային խնդիրներից զատ հարց չի լուծել. Լուսինե Պետրոսյան
«Ժառանգության» կուսակցության 10-րդ համագումարի ընթացքում վարչությունից դուրս եկած Լուսինե Պետրոսյանը «Ժամանակին» ասել է, որ իրեն բոլորովին չի բավարարել «Ժառանգության» վերջին շրջանի գործունեությունը:
Թերթի հարցին՝ արդյոք խորհրդարանում հատկապես տեսանելի չէ՞, որ ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերների նկատմամբ կուսակցությունը բացարձակ անտարբերություն է դրսևորում, պատասխանել է. «Ընդհանրապես այդ քառյակը ձևավորվեց, երբ սկսվեց գազային պայմանագրերի դեմ բողոքը, հետագայում նաև՝ կենսաթոշակային համակարգի, բայց կենցաղային խնդիրներից զատ՝ ուրիշ ոչ մի հարց չի դրել իր առաջ: Այսինքն՝ խորհրդարանի հարթակն օգտագործվել է կենցաղային խնդիրների լուծման համար, ավելի էական հարցը ոչ իր առջև դրել է, ոչ հետապնդել, ոչ էլ լուծել»: